00:00:00

Թինա Կանդելակին Դավոսում ողջունել է Նիկոլ Փաշինյանին

14:43, 24 հունվար 2019

Վրացական և հայկական ծագում ունեցող հայտնի ռուսաստանաբնակ հաղորդավարուհի Թինա Կանդելակին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու անգամ հասցրել նրա հետ հայերեն խոսել: «Բարև Ձեզ, լավ լինեք, սաղ լինեք, Դուք գիտե՞ք, որ իմ մաման հայ է», - ասել է Կանդելակին հայերեն: ՀՀ վարչապետը ժպտալով պատասխանել է նախ հայերեն, իսկ հետո անգլերեն՝ նշելով, որ այդ մասին Հայաստանում գիտեն բոլորը: Փաշինյանի հետ կարճ զրույցի տեսանյութը Կանդելակին հրապարակել է Insragram-ի իր էջի «սթորի» բաժնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր