00:00:00

7 ուսանողներ զինծառայության զորակոչից տարկետում ստացավ

18:14, 24 հունվար 2019

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 24-ի որոշմամբ զինծառայության զորակոչից տարկետում տվեց մի շարք անձանց: Որոշման մեջ նշվում է, որ տարկետում է տրվում հետեւյալ անձանց. Հովհաննես Վրեժի Ջիջյանին (Ամստերդամի ազատ համալսարան, բակալավրիատ)` մինչեւ 2021 թվականի ձմեռային զորակոչը. Սամսոն Արթուրի Պետրոսյանին (ծնվ.` 2000 թվականին, Բերքլիի համալսարան, բակալավրիատ)` մինչեւ 2022 թվականի ձմեռային զորակոչը. Արամ Հրանտի Հակոբյանին (ծնվ. 2000 թվականին, Չիկագոյի համալսարան, բակալավրիատ)՝ մինչեւ 2022 թվականի ձմեռային զորակոչը. Հայկ Պարգեւի Հարությունյանին (ծնվ. 2000 թվականին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, բակալավրիատ)՝մինչեւ 2022 թվականի ամառային զորակոչը. Ֆրունզ Արմանի Ղարագյոզյանին (ծնվ. 2000 թվականին, Երեւանի պետական համալսարան, բակալավրիատ)՝ մինչեւ 2022 թվականի ամառային զորակոչը. Անդրանիկ Արթուրի Մուրադյանին (ծնվ. 1994 թվականին, Վարշավայի համալսարան, ասպիրանտուրա)՝ մինչեւ 2020թ. Ամառային զորակոչը. Հայկ Գեղամի Մանուկյանին (ծնվ. 1997 թվականին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, մագիստրատուրա)՝ մինչեւ 2020 թվականի ամառային զորակոչը: Նշենք, որ նշանակալի նվաճումները համապատասխան հանձնաժողովի կողմից հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝առավելագույնը 100 բալային միավորի սահմանաչափով: Մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի հավակնություն են ձեռք բերում առնվազն 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի շրջանակներում՝առնվազն 65 բալային միավոր հավաքած քաղաքացիները: Սույն որոշման նախագծով նախատեսվում է տարկետում տրամադրել նաեւ դպրոցականների հետեւյալ առարկայական միջազգային օլիմպիադաներում մրցանակ ստացածքաղաքացիներ Հայկ Պարգեւի Հարությունյանին եւ Ֆրունզ Արմանի Ղարագյոզյանին, ինչպես նաեւ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններ բակալավրի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող կամ դիմորդ հանդիսացողՀովհաննես Վրեժի Ջիջյանին, Սամսոն Արթուրի Պետրոսյանին եւ Արամ Հրանտի Հակոբյանին: Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու օրենքի պահանջներին համապատասխան ՀՀ գիտության եւ կրթության, մշակույթի, արվեստի եւ սպորտի բնագավառների բնականոն գործունեությունը եւ զարգացումը, այդ բնագավառներում ներդրում ունեցող քաղաքացիներին իրենց գործունեությամբ անընդմեջ զբաղվելու հնարավորությունների իրացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր