00:00:00

Աջափնյակում մետրոյի 2 նոր կայարան կստեղծվի. Մեսչյան

17:41, 24 հունվար 2019

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում նախատեսվում է մետրոպոլիտենի նոր կայարաններ ստեղծել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: «Մենք նախատեսում ենք նոր կայարաններ կառուցել, արդեն ծրագիրը կա: Աջափնյակում 2 կայարան է նախատեսվում ունենալ»,- նշեց Մեսչյանը և հավելեց, որ դեռևս կսահմանափակվեն ամենաստրատեգիական գծով՝ Աջափնյակը կապելով մայրաքաղաքի կենտրոնի հետ: Նա ընդգծեց, որ հետագայում գուցե Դավիթաշեն վարչական շրջանում նույնպես կառուցվի, սակայն դա ավելի ուշ կլինի, քանի որ մեծ գումարներ են պահանջվում այդ ամենի համար: Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը մայրաքաղաքի մետրոյի ցանցն է, որի կառուցումն սկսվել է 1972 թվականին, գործարկվել է 1981 թվականին և ընդլայնվել մինչև 1996 թ., երբ շահագործման է հանձնվել Շենգավիթ-Չարբախ հատվածը: Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթ, Գործարանային և Չարբախ, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր