00:00:00

ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի․ Աղաջանյան

17:36, 24 հունվար 2019

ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ կավարառության աշխատակամզի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ «Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները. - ՀՀ փոխվարչապետեր - Վարչապետի աշխատակազմի ղեկավար - ԱԱԽ քարտուղար - Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ - Աշխատակազմի վարչության պետեր - Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր - Վարչապետի խորհրդականներ - Վարչապետի որոշ օգնականներ Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն. - Երկու փոխվարչապետերը - ԱԱԽ քարտուղարը Եվ վերջ Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից», - ասված է նրա գրառման մեջ։ Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր