00:00:00

Երեւանյան հիվանդանոցի բակում 62-ամյա քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել

17:18, 24 հունվար 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 24-ին, ժամը 11:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված մոտ 62 տարեկան քաղաքացին Երեւան քաղաքի Ֆուչիկի 32 հասցեում գտնվող ԲԿ-ի բակում կանգնած սպառնում է ինքնահրկիզվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն: Փրկարարների կողմից կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր