00:00:00

ԱԻՆ-ին հատկացվեց մոտ 166 մլն դրամ՝ «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձի համար

16:03, 24 հունվար 2019

ՀՀ Կառավարությանն այսօրվա նիստում որոշեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել 165,887.6 հազար դրամ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ֆինանսական հատկացման նպատակն է աջակցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում եւ սարքավորումներում առկա  քիմիական նյութերի եւ սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանը  ֆինանսապես աջակցելը: Նշենք, որ գումարն ուղղվելու է աշխատակիցներին աշխատավարձի վճարմանը: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նշված 121 աշխատակիցների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր եւ վճարվել է 2018 թվականի աշխատավարձը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր