Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի անվան շուրջ խոսակցությունները շարունակաբար սրվում են: Ռազմիկ Մկրտչյանի վարած կադրային քաղաքականությունը լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել աշխատակազմում: Ռազմիկ Մկրտչյանը հրաժեշտ է տվել կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետին, վարչական շրջանի սպորտդպրոցի տնօրենին:
Հրաչյա Գասպարյան: Կրթության , մշակույթի և սպորտի բաժնի պետն էր: Վարչական շրջանի ղեկավարը հայտարարել է, որ Հրաչյան իր դիմումի համաձայն է դուրս եկել աշխատանքից: Տարիների աշխատանքային փորձ ունեցող աշխատակցին ուղղակի տեղեկացրել են՝ծանրաբեռնվածությունը մեծ է չես դիմանա եվ վերջ:
-Մենք շատ ակտիվ աշխատում ենք: Այն պայմանները , որ նախկինում աշխատել են իրենք այլևս գոյություն չունի: Գոյություն ունի հստակ կարգադրություններ, որոնք հասցնելու համար առնվազն մեծ ջանք ու եռանդ է պետք, - ասում է վարչական շրջանի ղեկավարը:
Ռազմիկ Մկրտչյանն ասում է՝հաշվի են առել Հրաչյայի տարիների աշխատանքային փորձը, գիտելիքները և առաջարկել են՝աշխատանքը շարունակել գլխավոր մասնագետի հաստիքում:
- Համաձայնվել է, որի համար շնորհակալություն ենք հայտնել:
Վարչական շրջանի ղեկավարը հայտնում է, որ աշխատանքից ազատվելու դիմումներ էլի կստանա:
-Ովքեր նախկին գործելաոճին հարմարվել են, այս գործելաոճին չեն հարմարվի: Զուտ դա է պատճառը և ոչ մի անձնական խնդիր չունենք մեր աշխատակիցների նկատմամբ: Ճնշումների գործելաոճը մերը չէ, - հայտնեց Մկրտչյանը:
Ըստ Մկրտչյանի՝ տնտեսվար Համլետ Հակոբյանը ևս ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն:
-Նկատողություն չենք տվել և չենք էլ հասցրել նկատողություն տալ՝իր աշխատանքի թերացումների համար: Մենք բանավոր խնդրել ենք նրան , որ կան խնդիրներ և դրանք պետք է վերացվեն: Աշխատանքային բնույթի թերացումներ են եղել, որոնք կարող էին շտկվել: Ես բջջայինով նկարել եմ , եվ ցույց եմ տվել, թե որոնք են այդ խնդիրները: Խնդիր է տրվել՝մեկ շաբաթվա ընթացքում այդ խնդիրը չեն վերացրել: Շրջում եմ և ֆիքսում, թե որտեղ ինչ խնդիր է առկա:
Կրթության, սպորտի և մշակույթի բաժնի ղեկավարն, ըստ Մկրտչյանի պետք է զբաղվի համայնքային մանկապարտեզի խնդիրներով:
-Մանկապարտեզը առանց պահակի թողնում եվ գնում են: Լինում են դեպքեր՝ բացատարագրեր ենք պահանջել, թե ինչու է պահակը տանը լինում: Մարդն ասել է, որ այդ տարիքին չի կարող ինտենսիվ աշխատել, ես էլ ասել եմ պարոն Մարտիրոսյան ես ձեզ առաջարկում եմ , որ ձեր տարիների փորձը փոխանցեք ջահելներին: Եվ համաձայնել է գլխավոր մասնագետի հաստիքում տեղավորվել:
Արայիկ Աբրահամյան վարչական շրջանի սպորտդպրոցի տնօրեն: Մկրտչյանն ասում է , որ կատարված աշխատանքները տեսանկարել և պահել է:
-Ունեմ նկարներ, թե որտեղ ինչ եմ արձանագրել եվ ինչ թերություններ կան: Բանավոր զգուշացրել ենք եվ ասել, որ խնդրում ենք շտկել: Մարզադպրոցում կարգ ու կանոն պետք է սահմանված լիներ՝ չի եղել: Մարդիկ գիտակցել են , որ հին մեթոդիկայով չի կարելի աշխատել: Առաջին պահանջի դեպքում սիրահոժար ցանկացել են աշխատանքից դուրս գալ: Սպորտդպրոցի տնօրենը պետք է ավելին անի , քան պահանջվում է, - հայտնեց վարչական շրջանի ղեկավարը:
Ռազմիկ Մկրտչյանի խոսքով՝համայնքապետարանում Գլխավոր ճարտարապետի պաշտոն հասկացողություն չկա: Կա գլխավոր մասնագետի հաստիք:
-Եղել է գլխավոր մասնագետի հաստիք, եվ նշանակվել է օգոստոս ամսին: Ես նոյեմբերի քսաներկուսից եմ նշանակվել: Իմ ժամանակ չի նշանակվել, ավելի շուտ է նշանակվել, եվ բավականին լավ մասնագետ է:
Մկրտչյանի խոսքով՝պարետին աշխատանքից չեն ազատել, խնդիրներ դեռ չեն հայտնաբերել:
Չնայած Մկրտչյանի հայտարարությանը, աշխատանքից ազատվածները իրենց ազատումը անօրեն են համարում: Տեղեկություններ կան , որ աշխատանքից ազատվողների համար վերջնահաշվարկներ չեն կատարվում:
-Վերջնահաշվարկ, սա տրամաբանական գրառում չի, քանի որ սա կարգավորվում է օրենքով եվ մեր միջամտությունը ստեղ հնարավոր չէ իրականացնել: Բնականաբար օրենքով սահամնված կարգով այդ ամենը տեղի է ունենում եվ բոլորը ստանում են աշխատավարձ:
Տեղեկություններ կան, որ Սամվել Մկրտչյանը՝Ռազմիկի հայրը, հայտնի հակահեղափոխականներին դասավորում է աշխատանքի որդու մոտ՝ ելնելով իր հետաքրքրություններից:
Բնակիչներն ասում են, որ նոր թաղապետն անփորձ է, ստանձնած գործից հեռու երիտասարդ հեղափոխական եվ աշխատում է իր նախորդների ձեռագրով:
-Եթե հայտնաբերեն մի հոգի, որ ինձ բարեկամ է, հեռու ազգակցական բարեկամ դա բացառում եմ, դա անհնարին բան է: Ես նոռմալ եմ գնահատում , երբ փոփոխություններ են տեղի ունենում: Տարվա ընթացքում տասը եվ ավելի աշխատողներ փոխվել են: Նոռմալա երբ ծերը դուրս է գալիս եվ նրան փոխարինում են նորերը:
Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Ռազմիկի հայրը՝Սամվելը, վերջին ամիսներին ակտիվ հանդես է գալիս իր վաղուց լուծարված կազմակերպության անունից ու ահաբեկում իրեն անցանկալի պատասխաններ տվողներին:
-Աշխատանքի բերումով շատ քիչ եմ տեսնում հորս, գործի հետ կապված չեմ հասցնում հորս տեսնել:
Մամուլում շրջանառվում են լուրեր, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին այդ պաշտոնին հասցրել է ՀՀ Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ռազմիկը նրա եղբոր դասընկերն է, ում հայրական տունը մի քանի օր ծառայել է որպեսզ թաքստոց:
-Այդիսի բան չկա,-հերքեց վարչական շրջանի ղեկավարը: