00:00:00

Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումը

23:15, 23 հունվար 2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցներին: Նախագահը ողջունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի անցկացումն Արցախում՝ այն համարելով կարեւոր ներքաղաքական իրադարձություն Արցախի համար: Բակո Սահակյանն արժեւորել է ՀՅԴ ներդրումն Արցախյան ազգային-ազատագրական պայքարի, պետականության ձեւավորման ու կայացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման եւ համազգային խնդիրների լուծման գործում: Հանդիպմանն արծարծվել են նաեւ պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր