00:00:00

«Ելք»-ում միշտ են եղել տարաձայնություններ

00:43, 15 մարտ 2018

««Ելք» դաշինքում քննարկում է եղել Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի թեմայով: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ճանապարհային քարտեզ է առաջարկելու, որը պիտի ուղղված լինի Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ: Այս ընթացքում մենք այդ ճանապարհային քարտեզը քննարկել ենք, քննարկման ընթացքում առաջարկներ հնչեցին դրա վերաբերյալ, և անհրաժեշտություն առաջացավ այդ առաջարկները քննարկել կուսակցություններում»,-այսօր Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերում ասել է Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ իրենք կարող են հասնել կոնսենսուսի, կարող են չհասնել: Հարցին, թե դա չի՞ վկայի տարաձայնությունների մասին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է՝ բայց ո՞վ է թաքցրել, որ տարաձայնություններ կան դաշինքում: Նա նշել է, որ իրենք երբեք չեն թաքցրել, որ դաշինքում միշտ եղել են տարաձայնություններ, կան և լինելու են. «Հուսով եմ՝ մենք այդ տարաձայնությունները լուծելու հիմքեր կգտնենք բոլոր պարագաներում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր