00:00:00

Ավելի լավ է լռեր. Աշոտյանը՝ Փաշինյանի լայվի մասին

21:08, 23 հունվար 2019

Նիկոլ Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ: Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հետ հանդիպման վերաբերյալ Փաշինյանի լայվ միացմանը։ «Լսեցի Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Ալիևի հետ հանդիպման մասին: Ակնհայտ է, որ Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ: Չեմ հավատում, որ այդքանով սահմանափակվել է քննարկման օրակարգը: Տեսանելի է, որ վարչապետը բանակցային գործընթացում հայկական դիրքերը մցնում է փակուղի, հետևողականորեն քանդում է մեր նախկին բանակցային ամուր ռազմավարությունը, փոխարենը ոչ մի առավել կենսունակ ու հայանպաստ դիրքավորում չստեղծելով: Ավելի լավ է լռեր...»,– գրել է Աշոտյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր