00:00:00

Մեքենաների կայանման արգելապատնեշներ տեղադրած տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության

21:00, 23 հունվար 2019

Երևանում տրանսպորտային միջոցների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշների տեղադրման դեպքերը նվազել են, սակայն իսպառ չեն վերացել: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունվարին 22-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առևտրի վարչությունները, հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հերթական ստուգայցն են իրականացնել: Հատկապես վարորդների դժգոհությունը հարուցած արգելապատնեշները հիմնականում տեղադրում են տնտեսվարողները՝ իրենց առևտրային գործունեության տարածքներին հարակից երթևեկելի հատվածում:  Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտներ ստեղծող արգելապատնեշները կամ կանգնակները տեղադրողներին հայտնաբերելու դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 140–րդ հոդվածի 1-ին մասով նրանք ենթարկվում են վարչական տուգանքի՝ 30000 դրամի չափով, հակառակ դեպքում՝ արգելապատնեշները տեղում առգրավվում են: Միաժամանակ, օրինական գործունեություն ծավալելու վերաբերյալ բացատրական աշխատանք է տարվել: Քաղաքապետարանը հիշեցնում է, որ անգամ Երևանի ավագանու որոշմամբ կայանատեղիների տարածքը վարձակալած տնտեսվարողներն արգելապատնեշներ տեղադրելու իրավունք չունեն: Կայանատեղիի գործունեությունը պետք է կարգավորվի հատուկ նշաններով: Համատեղ ստուգայցերը մայրաքաղաքում կշարունակվեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր