00:00:00

«Մեր հարաբերությունները շարունակելու են զարգանալ». Լեհաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

19:40, 23 հունվար 2019

Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ ս.թ. հունվարի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՀ նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին: «Հարգարժա´ն պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ` ընդունեք, խնդրեմ, շնորհավորանքներս եւ ամենայն հաջողության բարեմաղթանքներս այս պատվավոր պաշտոնն իրականացնելիս: Լեհաստանը ողջունում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Ես համոզված եմ, որ Ձեր գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը կգործադրի հնարավոր ամեն ջանք ամրապնդելու երկրի դիրքը միջազգային ասպարեզում, ապահովելու նրա անվտանգությունն, ինչպես նաեւ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները: Ես նաեւ վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները նշանակալի դինամիկա կհաղորդեն մեր երկկողմ հարաբերություններին` ստեղծելով բարենպաստ մթնոլորտ նոր նախաձեռնությունների եւ գործողությունների համար: Հայաստանի Հանրապետությունն այն երկիրն է, որի հետ միավորված ենք լավ համագործակցության եւ բարեկամության պատմական կապերով: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները շարունակելու են զարգանալ եւ ամրապնդվել: Մաղթում եմ Ձեզ բազում հաջողություններ, ինչպես նաեւ ակնկալում եմ մեր հանդիպումը մոտ ապագայում»,- ասված է ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր