00:00:00

Գազի արտահոսք. կա տուժած

00:03, 22 հունվար 2019 Պատահարներ

Հունվարի 21-ին, ժամը 15:45-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի նկուղային հարկում գտնվող գազի ինքնաշեն վառարանին միացված 60 և 80 կգ-անոց գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք և պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Պայթյունի հետևանքով վնասվել են տան պատուհանները և նկուղային հարկի դուռը: Տան բնակիչը՝ Զ. Հ.-ն (ծնված 1958 թ.), ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ: Շտապօգնության աշխատակիցները տուժածին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Փրկարարները նկուղից դուրս են բերել գազի բալոնները և կատարել հովացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր