00:00:00

Վրաերթի է ենթարկել Դիլիջանի բնակչին, քաշելով հանել ճանապարհից՝ թողնելով, որ մահանա

20:11, 21 հունվար 2019 Պատահարներ

Տավուշի մարզային քննչական վարչությունը Դիլիջանի բնակչին մեղադրանք է առաջադրել համաքաղաքացուն վրաերթի ենթարկելու եւ անօգնական թողնելու համար։ Դեպքը տեղի է ունեցել 2018թ սեպտեմբերի 4-ի՝ն ժամը 20:00-ի սահմաններում, 44-ամյա Մարկոսյանը ոչ սթափ վիճակում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցով երթևեկելիս,վրաերթի է ենթարկել Դիլիջան քաղաքի բնակիչ Սուրեն Խաչատրյանին։ Այնուհետեւ կանգնեցրել է ավտոմեքենան,մոտեցել տուժողին և տեսնելով որ նա ողջ է, քաշելով հանել է ճանապարհի երթևեկելի գոտուց ու թողնելով պատահարի վայրը՝ հեռացել։ Իսկ Սուրեն Խաչատրյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։ Վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածով։ Քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր