00:00:00

Երեք օրում բացահայտվել է 114 հանցագործություն. Շորթում, դրամանենգություն, ծեծ

19:17, 21 հունվար 2019 Պատահարներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 18-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 114 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 34, խարդախության 19, մարմնական վնասվածք հասցնելու 17, զենք-զինամթերքի հայտնաբերման 6, խուլիգանության ու ծեծի 5-ական, ապօրինի ծառահատման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, շորթման եւ որսագողության 2-ական, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, կաշառակերության, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անառակաբարո գործողությունների, փաստաթղթի կեղծիքի, թմրանյութի իրացման եւ ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 12, բնակարանային գողության 3, ավազակային հարձակման, խարդախության եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետեւանքով 42 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր