00:00:00

Ավազակային հարձակում Երևանում. թալանել են Varks.am-ը՝ տանելով խոշոր չափի գումար

14:51, 21 հունվար 2019 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում անձը ներս է մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, գրում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը եղել է գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը տեսաձայնագրվել է, և Արաբկիրi ոստիկաններն արդեն մոտավոր ունեն կասկածյալի տվյալները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Varks.am-ից հանցագործը հափշտակել է 1 մլն դրամ։ Փաստի առթիվ նույն բաժնի քննիչ Վրեժ Գասպարյանի կողմից ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ժամանել են նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր այս պահին ներսում կատարում են աշխատանքներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր