00:00:00

Երևանում ոստիկաններն ու բուհերից մեկի ռեկտորը փրկել են տղամարդու կյանքը, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձում էր ցած նետվել

21:18, 20 հունվար 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 20-ին, Երևանում ոստիկանության ծառայողներն ու Հայաստանում հայտնի բուհերից մեկի ռեկտորը կանխել են միջին տարիքի քաղաքացու ինքնասպանությունը: Կեսօրին բուհի ռեկտորը անցնելիս է եղել Կիևյան կամրջի վրայով, երբ քաղաքացիները մոտեցել են կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկանության ծառայողներին և հայտնել, որ մի քաղաքացի անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել: Ոստիկանության ծառայողներն ու ռեկտորը կարողացել են համոզել, որպեսզի քաղաքացին, ով մոտ 45-50 տարեկան տղամարդ է, չդիմի ծայրահեղ այդ քայլին, որից հետո ռեկտորն ու ոստիկանները կարողացել են նրան կամրջի վտանգավոր եզրագծից անցկացնել անվտանգ վայր, ով էլ տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են ննախապատրաստվում: Պատճառը եղել է սոցիալական և առողջական խնդիրները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր