00:00:00

Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում 3 ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ

18:00, 20 հունվար 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 19-ին, ժամը 22:42-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում՝ տրանսպորտային միջոցների դիսպետչերական կետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք մարդատար ավտոմեքենա, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ա. Ն.) և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները բախվել են կայանած «Toyota Corolla» մակնիշի (վարորդը՝ Տ. Բ.) ավտոմեքենային: Բախման հետևանքով «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: Փրկարարները հոսանքազրկել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայրում է գտնվել Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, ով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր