00:00:00

Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 76-ի

13:26, 20 հունվար 2019 Պատահարներ

Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 76-ի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Universal պարբերականին: Ըստ պարբերականի տվյալների՝ 76 զոհերի մասին լուրը հաղորդել է Իդալգո նահանգի կառավարությունը: Ուժգին պայթյուն եւ հրդեհ է տեղի ունեցել ուրբաթ երեկոյան Մեքսիկայի Իդալգո նահանգում Տուսպան-Տուլա խոշոր խողովակաշարի շրջանում, երբ հայրուրավոր մարդիկ վառելիք էին գողանում: Մեքսիկայի պետական Pemex նավթային ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ խողովակաշարի պայթյունը անօրինական կտրման հետեւանքով էր տեղի ունեցել: Մարդիկ մոտեցել էին արտահոսքի կամ միտումնավոր կտրման վայրին տարբեր տարաներով եւ լցնում էին դրանք, երբ որոտացել էր պայթյունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր