00:00:00

Գորիսի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

02:49, 20 հունվար 2019 Պատահարներ

Հունվարի 18-ին, ժամը 13:10-ին, ոստիկանության Գորիսի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս Վերիշեն գյուղի 7-րդ փողոցից բաժին է բերման ենթարկվել 47-ամյա Սերոբ Մ.-ն: Նրա մոտ եղել է «ԻԺԿ-17», 16 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան եւ 1 հատ որսած նապաստակ: Պարզվել է, որ Սերոբ Մ.-ն նշված հրացանով նապաստակը որսացել է նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, «Սանդի ձոր» կոչվող տարածքից եւ չունի որսի համապատասխան թույլտվություն: Սերոբ Մ.-ից ոստիկանները բացատրություն են վերցրել: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր