00:00:00

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց

01:49, 19 հունվար 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 18-ին, ժամը 16:36-ին ահազանգ է ստացել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 8-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ս. Մ., ծնված 1992 թ.) և «SEAT Toledo» մակնիշի (վարորդը՝ Բ. Մ., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «SEAT Toledo» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Ս. Պ.-ն (ծնված 1970 թ.), Կ. Ս.-ն (ծնված 1973 թ.), հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները  «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր