00:00:00

Շախմատի ՀՀ առաջնություն․ Փաշիկյանն ու Գևորգյանը ամրապնդում են դիրքերը

00:23, 19 հունվար 2019 Սպորտ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի տղամարդկանց և կանանց մրցաշարերի 6-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարի միանձնյա առաջատար Արման Փաշիկյանը տոնեց հերթական հաղթանակը: Փաշիկյանի մոտակա հետապնդող Սամվել Տեր-Սահակյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Տիգրան Հարությունյանի հետ: 6-րդ տուրում կարևոր հաղթանակ տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Զավեն Անդրիասյանը – Մանուէլ Պետրոսյան և Հայկ Մարտիրոսյան – Տիգրան Պետրոսյան պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ: 6-րդ տուրից հետո Արման Փաշիկյանը վաստակել է 5 միավոր և վստահորեն գլխավորում է աղյուսակը: Փաշիկյանը մոտակա հետապնդողներ Սամվել Տեր-Սահակյանին և Ռոբերտ Հովհաննիսյանին գերազանցում է արդեն 1.5 միավորով: Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Պետրոսյանը վաստակել են 3-ական միավոր և կիսում են 4-6-րդ հորիզոնականները: Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը և Տիգրան Հարությունյանը 2.5-ական միավորով գտնվում են 7-9-րդ հորիզոնականներում, իսկ Շանթ Սարգսյանը 1.5 միավորով եզրափակում է աղյուսակը: Այսօր տեղի կունենան չեմպիոնի կոչման որոշիչ պարտիաներից մեկը՝ Սամվել Տեր-Սահակյանը կմրցի Արման Փաշիկյանի դեմ: Կանանց մրցաշարում Մարիա Գևորգյանը տոնեց 5-րդ հաղթանակը. նրա մրցակիցն էր Աննա Խաչատրյանը: Տուրում կարևոր հաղթանակ գրանցեց նաև առաջատարին հետապնդող Սիրանուշ Ղուկասյանը: Սուսաննա Գաբոյանը պարտվեց Արփինե Գրիգորյանին, իսկ Մարիամ Ավետիսյանը ուժեղ գտնվեց Անահիտ Մկրտչյանից: Ասյպիսով, 6-րդ տուրից հետո Մարիա Գևորգյանը 5.5 միավորով գլխավորում է աղյուսակը: 2-րդ հորիզոնականում ընթացող Սիրանուշ Ղուկասյանը վաստակել է 4 միավոր, սակայն Գևորգյանից մեկ պարտիա քիչ է անցկացրել: Սուսաննա Գաբոյանը 3 միավորով գտնվում է 3-րդ հորիզոնականում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր