00:00:00

Ավազակային հարձակում Աբովյանում. բյուրեղապակյա վազայով հարվածել էր տուժածի գլխին ու մատից հափշտակել մատանին

21:58, 18 հունվար 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունվարի 17-ին, Աբովյան քաղաքի բնակիչ, 72-ամյա Ասյա Վանեսյանի նկատմամբ կատարված ավազակային հարձակման փաստով: Անհայտ անձը խաբեությամբ մուտք է գործել Ա. Վանեսյանի բնակարան, որտեղ սեղանին դրված բյուրեղապակյա վազայով հարվածել է կնոջ գլխին, գցել գետնին, որից հետո կնոջ մատից հափշտակել է մատանին և դիմել փախուստի: Կինը տեղափոխվել է հիվանդանոց ու մինչ բժիշկները պայքարում էին նրա կայնքի համար, իսկ քննիչներն էլ դեպքի վայրի զննություն էին կատարում, ոստիկանները պարզել են ստահակի ինքնությունը, ով նախկինում 5 անգամ դատապարտված, 48-ամյա Վարդան Ղարիբյանն է, ում ոստիկանները հայտնաբերել են Տավուշի մարզում և բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր