00:00:00

Լոռու մարզում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալը. բախվել են Nissan-ն ու УАЗ-ը. Nissan-ը գլխիվայր հայտնվել է ձորում

20:08, 18 հունվար 2019 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի՝ Մրգահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են УАЗ մակնիշի 700 AR 17 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 MR 832 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում գտնվող զրուցարանի (бесeдка) մոտ։ Վթարի հետևանքով Nissan-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջովին եղել է մերկասառույց, տեղի ճանշինը ոչ մի միջոցներ չի ձեռնարկել ճանապարհը մշակելու՝ աղ ու ավազ լցնելու ուղղությամբ, և միայն վթարից որոշ ժամանակ անց ճանշինականները ժամանել են ու սկսել են ճանապարհի մշակման աշխատանքներ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Nissan-ի վարորդը Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Կարեն Թիքանյանն է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր