00:00:00

Արտակարգ դեպք Երեւանում. գիշերը զինված մտել են «ՍԱՍ» սուպերմարկետ

17:21, 18 հունվար 2019 Պատահարներ

Երեւանում, հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։30-ի սահմաններում անհայտ անձը սեւ գույնի գլխարկով եւ ակնոցներով մտել է Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետ եւ մոտեցել է աշխատակցին, նրան փոխանցել գրություն եւ ատրճանակի նմանվող առարկան ուղղելով նրա կողմը՝ ասել է, որ իր կողմից նրան մեկնած թղթի վրայի գրությունը նա կարդա։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, թղթի վրա գրված է եղել, որ ինքը պահանջում է գումար եւ սպառնացել է, որ իր մոտ կա զենք եւ պայթուցիկ եւ եթե գումարը չվճարի, սուպերմարկետը պայթեցնելու է։ Աղբյուրի տեղեկություններով՝ աշխատակիցը, որը նշված սուպերմարկետի 25-ամյա մենեջերն է, մերժել է նրան եւ երբ փորձել է մոտենալ, «անկոչ հյուրը» դիմել է փախուստի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր