00:00:00

«Բարսելոնա»-«Լևանտե». կլինի՞ սենսացիա

04:34, 18 հունվար 2019 Սպորտ

Իսպանիայի թագավորական գավաթի 1/8 եզրափակչի առաջին խաղում պարտվելուց հետո կատալոնական «Բարսելոնան» պետք է անի ամեն ինչ հաջորդ փուլ դուրս գալու համար: Սեփական հարկի տակ կատալոնացիները կփորձեն հաղթել մրցակցին արդեն մարտական կազմով: «Բարսելոնա» «Բարսելոնան» այս մրցաշարի գործող հաղթողն է: Նախորդ տարի եզրափակչում կատալոնական ակումբը  ջախջախեց «Սևիլիային» 5:0 հաշվով: Նույն հաշվով այս մրցաշրջանում կատալոնցիները հաղթել են նաև իրենց այսօրվա մրցակցին: «Լևանտեից» կրած պարտությունը միակն էր կատալոնացիների համար վերջին 10 պաշտոնական խաղերում: Սեփական հարկի տակ կատալոնական ակումբը հաղթել է 10 խաղերից 7-ում: Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում կատալոնացիները 2 անգամ հաղթեցին «Լեոնեսին»՝ 1:0 և 4:1 հաշիվներով: «Լևանտե» «Լևանտեն» այս տարի աչքի չի ընկնում ստաբիլ արդյունքներով: «Գորտերն» Իսպանիայի ընթացիկ առաջնության ամենաարդյունավետ թիմերից մեկն է, սակայն հաճախ է  միավորներ կորցնում պաշտպանական գծում թույլ խաղի պատճառով: Հենց պաշտպանությունում խաղը կարգավորելն օգնեց թիմին հաղթել կատալոնական ակումբին: Հիմա «Լևանտեն» իսպանական Լա լիգայի մրցաշարային աղյուսակի մեջտեղում է: Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում Պակո Լոպեսի սաները «Լուգոյի» հետ ոչ-ոքի խաղացին առաջին խաղում՝ 1:1, իսկ տանը հաղթեցին 2:0 հաշվով: Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
  • «Բարսելոնան» Իսպանիայի գավաթի տնային հանդիպումներում հաղթել է վերջին 5 խաղերում անընդմեջ՝ բաց թողնելով միայն մեկ գոլ
  • Գավաթի խաղարկությունում «Լևանտեն» մրցակցի հարկի տակ պարտվել է վերջին 16 խաղերից 10-ում
  • «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթել է «Լևանտեին» 11 խաղ անընդմեջ՝ այդ ընթացքում բաց թողնելով միայն 5 գոլ
«Բարսելոնան» այս խաղում ունի լավ մոտիվացիա: Հաշվի առնելով պարտությունն առաջին խաղում՝ կատալոնացիները փորձելու են վստահ հաղթանակ տոնել, այն էլ՝ խոշոր հաշվով:  «Գորտերը» ևս կարող են գոլեր խփել՝ հաշվի առնելով արդյունավետությունն այս մրցաշրջանում: Այս անգամ կատալոնացիները դաշտ են դուրս գալու մարտական կազմով, ի տարբերություն նախորդ խաղի, երբ խաղին չէին մասնակցում Մեսսին և Սուարեսը: Կատալոնական ակումբի պարտությունը կլինի սենսացիա, քանի որ այս թիմերի՝ մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած խաղում կատալոնացիները ջախջախել էին մրցակցին՝ 5:0: Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Լևանտե» խաղը տեղի կունենա այսօր՝ 00:30-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր