Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս մասնակցել է համացանցում աստիճանաբար մեծ թափ հավաքող #10yearschallenge-ին (10 տարվա մարտահրավեր), որի շրջանակում օգտատերերը հրապարակում են իրենց 10 տարի առաջվա լուսանկարները:
«#10yearschallenge … նույն դեմքը, նոր մորուք»,- գրել է Մխիթարյանն ու հրապարակել այս լուսանկարն Instagram-ի Story բաժնում:
Մխիթարյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից, բայց արդեն վերսկսել է մարզումները: