00:00:00

Գործող չեմպիոն Կուսրովան լքել է ՀՀ շախմատի առաջնությունը վատառողջ լինելու պատճառով

18:22, 17 հունվար 2019 Սպորտ

Մարիա Կուրսովան լքել է Հայաստանի կանանց շախմատի 2019 թ. առաջնությունը: Երեկ՝ հունվարի 16-ին, նա չի ներկայացել 5-րդ տուրին, որտեղ մրցակիցը պետք է լիներ Աննա Խաչատրյանը: Նրա ամուսինը՝ Արման Փաշիկյանը, որն այս պահին ՀՀ տղամարդկանց շախմատի 2019 թ. առաջնության առաջատրն է, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ Մարիան վատառողջ է, այդ պատճառով էլ չի շարունակում: Առաջնության սկիզբը Մարիայի մոտ այնքան էլ լավ չէր դասավորվել: 4 պարտիաներում նա 2 անգամ պարտվել էր, 2 անգամ էլ ոչ-ոքի խաղացել: Փաշիկյանը նշեց, որ չի ցանկանում գուշակություններ անել, սակայն չբացառեց որ վատ զգալը կարող էր ազդել նաեւ Մարիայի արդյունքների վրա: Կուրսովան ՀՀ 2019 թ. առաջնության ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստուհին էր: Նա նաեւ ՀՀ գործող չեմպիոն էր: Այս պահին ՀՀ շախմատի կանանց առաջնության առաջատարը Մարիա Գեւորգյանն է: armtimes.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր