00:00:00

Խոշոր վթար Մարալիկ-Երեւան ճանապարհին. տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է

15:31, 17 հունվար 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 16-ին, ժամը 23:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Երեւան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարալիկ-Երեւան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21014» մակնիշի (վարորդը՝ Ս. Ղ., ծնված 1987 թ.) եւ «Mercedes CLS» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները: «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը՝ Ա. Բ.-ն (ծնված 1990 թ.), արգելափակվել են ավտոմեքենայում: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տուժածներին: Վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը եւ սահմանազատել տարածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր