00:00:00

Արտաշատում հավի մսից պատրաստված շաուրմա ուտելուց հետո 10 քաղաքացի «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

21:56, 16 հունվար 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունվարի 13-ին Արտաշատ բժշկական կենտրոն «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ տեղափոխված քաղաքացիների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարզվել է՝ հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ, 19-ամյա Հայկ Սարգսյանը, 16-ամյա Է. Բ.-ն, 18-ամյա Սամվել Շաբոյանը, 25-ամյա Գոռ Ժամկոչյանը, 34-ամյա Նարեկ Բադալյանը, 26-ամյա Գրիշա Հովհաննիսյանը, 32-ամյա Արսեն Հարությունյանը, 34-ամյա Անատոլի Մաքսիմովը, 28-ամյա Արարատ Հովհաննիսյանը, 23-ամյա Գրիգոր Բեկլարյանը: Արտաշատի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 15/5 հասցեում գործող «Ագա Ֆուդ Կորտ» սննդի կետից հավի մսից պատրաստված շաուրմա ուտելու հետևանքով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներից Ն. Բադալյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում՝ որպես ավագ քննիչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր