00:00:00

Մարմաշեն-Վահրամաբերդ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց

01:03, 16 հունվար 2019 Պատահարներ

Մարմաշեն-Վահրամաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել երեք ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ հաղորդագրության՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 15-ին, ժամը 15:43-ին տեղեկություն է ստացել, որ Մարմաշեն-Վահրամաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատիի մեկ մարտական հաշվարկ: «Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդը՝ Մ. Թ., ծնված 1997 թ.), «Chevrolet Niva» մակնիշի (վարորդը՝ Հ. Մ.) և «Mitsubishi Pajero» մակնիշի (վարորդը՝ Ա. Վ., ծնված 1997 թ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ս. Թ.-ն (ծնված 1964 թ.), «ՎԱԶ-2121» և «Mitsubishi Pajero» մակնիշերի ավտոմեքենաների վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ: Ս. Թ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Ա. Վ.-ինը՝ ծանր, իսկ Մ. Թ.-ն հետազոտվելուց հետո դուրս է գրվել»,- նշված է հաղորդագրության մեջ: Բացի այդ, փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր