00:00:00

Շոկ. Ֆինլանդիան աշխարհի ամենաերջանիկ երկիրն է

22:56, 14 մարտ 2018

ՄԱԿ-ի «Կայուն զարգացման լուծումների ցանց» (SDSN) կազմակերպությունը հրապարակել էաշխարհի ամենաերջանիկ երկրների ամենամյա վարկանիշը, որտեղ ընդգրկված է 156 երկիր: Այս անգամ ամենաերջանիկ երկիրը կրկին Սկանդինավիայից է, սակայն ոչ Դանիան, ոչ Շվեդիան, ինչպես ակնկալվում էր, այլ Ֆինլանդիան: Washington Post-ը սա որակել է որպես շոկ: Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Նորվեգիան, որն անցած տարի առաջին տեղում էր: Աշխարհի ամենաերջանիկ երկրների տասնյակում ներառվել են նաև Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան և Ավստրալիան: Ցանկը կազմելիս հաշվի են առնվել և սոցիալական հնարավորությունները, և մարդկանց անձնական երջանկությունը, կոռուպցիայի մակարդակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր