00:00:00

Տեղի է ունեցել քարաթափում. փրկարարները դեպքի վայրում են

19:56, 15 հունվար 2019 Պատահարներ

Հունվարի 15-ին, ժամը 08:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայից դեպի Սարի Թաղ բարձրացող հատվածում (Խորենացու փողոցում) տեղի է ունեցել քարաթափում, առկա է այլ թուլացած քարերի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մոտ 40 կգ բազալտե քարը պոկվել և ընկել է արգելապատնեշի վրա, առկա է այլ քարերի թափվելու վտանգ: Վտանգ ներկայացնող քարերն ապամոնտաժելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա և մասնագետ: Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր