00:00:00

Մեկ օրում գրանցվել է շմոլ գազից թունավորման 2 դեպք, տուժել է 2 ընտանիք, այդ թվում՝ երեխաներ

14:46, 15 հունվար 2019 Պատահարներ

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հունվարի 12-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1973 թ. ծնված Նելլի Օ.-ն, 1997 թ. ծնված Գոռ Օ.-ն և 1967 թ. ծնված Աշոտ Օ.-ին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր: Նույն օրը,  ժամը 22.05-ին և 23.45-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1993 թ. ծնված Հասմիկ Ս.-ն, 1994 թ. ծնված Սարգիս Ս.-ն, 2016 թ. ծնված Հովհաննես Ս.-ն և 2015 թ. ծնված Ալեքս Ս.-ն: Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը գազի կաթսայի արտահոսքից: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր