00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Infiniti-ն, Nissan March-ն ու Honda-ն. կան վիրավորներ. Honda-ն ու Infiniti-ն վերածվել են մետաղե ջարդոնի

04:01, 15 հունվար 2019 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում բախվել են Infiniti մակնիշի 55 QX 056 համարանիշի, Honda մակնիշի 87 VR 887 համարանիշի և Nissan March մակնիշի 34 MA 763 համարանիշի ավտոմեքենաները: shamshyan.com -ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճաների նախարարության փրակարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ –փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն, այնուհետև օպերատիվորեն ժամանած փրկարարները: Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց վիրավորներին տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր