00:00:00

Շումախերի որդին պայմանագիր կկնքի Ֆերարիի հետ

03:57, 15 հունվար 2019 Սպորտ

19-ամյա Միկ Շումախերը շուտով պայմանագիր կկնքի «Ֆերարիի» հետ: Այս թիմում 14 տարի հանդես է եկել նրա հայրը` Միխաել Շումախերը: Motorsport.com-ը հայտնում է, որ այս մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում: 2019 թվականին Միկը կարող է մասնակցել «Ֆերարիի» թեստային մրցումներին` Իսպանիայի և Բահրեյնի Գրան Պրիներից հետո: Միխաել Շումախերը «Ֆերարիի» կազմում դարձել է Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն` հանդես գալով 1995-2009 թվականներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր