00:00:00

Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել. ՄԻՊ

18:07, 14 մարտ 2018

Երևանի ավագանու նիտերը չեն կարող դռնփակ լինել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը. «Դա ինձ համար ընդունելի չէ: Մենք մեր հաղորդագրության մեջ էլ էինք նշել, որ ի գիտություն ենք ընդունել Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը այն մասին, որ ինչ կարգավորում էլ լինի, այն չի հանգեցնի լրագրողի աշխատանքի խոչընդոտի: Մի պահ այդ ժամանակաշրջանում զգացինք միտում ընկալումների առումով` լրագրողին մի տեսակ օտարացնելու պետական համակարգից: Սա վտանգավոր ընկալում է, որ հանկարծ չթողնենք ձևավորվի: Դրա համար մենք հստակ նշեցինք, որ լրագրողին երբեք չի կարելի ընկալել որպես բարիկադի հակառակ կողմում գործող անձ: Հակառակը` լրագրողին պետք է վերաբերվել նրա ազնվության և բարեխղճության կանխավարկածով, որովհետև լրագրողն ունի օրենքին համապատասխան և բարեխիղճ գործելու բարձր պատասխանատվություն ու կոչում»: Արման Թաթոյանը նաև ընդգծեց. «Լրագրողը նաև կատարում է կարևոր հանրային գործառույթ: Հասարակությունը միշտ հետաքրքրված է իմանալու, թե այս կամ այն պետական գործառույթն ինչպես է իրականացվում: Վերջնական հասցեատերը քաղաքացին է, բայց փոխանցողը լրագրողն է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր