00:00:00

Կրակել է հարևանի մեքենային

19:53, 14 հունվար 2019 Պատահարներ

Հունվարի 13-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Գ. Կ.-ն և հայտնել, որ հարևանի տղան կրակել է իր ավտոմեքենայի վրա: Մեկնած ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խմբին Գագիկ Կ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, իրենց շենքի բակում հարևանը՝ 1977 թ. ծնված Հովիկ Ք.-ն, տիրի հրացանով մի քանի անգամ կրակել է իր «Նիսան X Տրաիլ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ պատճառելով նյութական վնաս: Հովիկ Ք.-ն հրավիրվել է ոստիկանության Կապանի բաժին և բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացրել է օդամղիչ հրացանը: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր