00:00:00

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. Պտղնիի ամառանոցների ճանապարհի մեջտեղում հայտնաբերվել է ՌԴ 62-ամյա քաղաքացու դին՝ գլխի ճակատային և ձեռքերի դաստակային շրջաններում քերծվածքների հետքերով

19:33, 14 հունվար 2019 Պատահարներ

Երեկ՝ հունվարի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Պտղնիի ամառանոցների ճանապարհի մեջտեղում արյունոտ դիակ կա, հայտնում է shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները Գետամեջ գյուղի 11-րդ փողոցի սկզբնամասում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի՝ 62-ամյա Աշոտ Խանգելդյանի դին, ով ժամանակավորապես բնակվում էր Գետամեջ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ գլխի ճակատային և ձեռքերի դաստակային շրջաններում հայտնաբերվել են քերծվածքների հետքեր, որոնք, ըստ դատաբժշկի, կարող էին առաջանալ վայր ընկնլու հետևանքով։ Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր