00:00:00

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

19:37, 13 մարտ 2018

2018 թվականի հունվարի 1-ից գործում է ՀՀ հարկային օրենսգիրքը, որի 147-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանց՝ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումից ստացվող եկամուտները համարվում են նվազեցվող եկամուտներ՝ օրենսգրքի 148-րդ հոդվածի համաձայն: Այսինքն` գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանցից գյուղատնտեսական արտադրանք ձեռքբերելիս այդ անձանց վճարած եկամուտներից եկամտային հարկ չեն հաշվարկում (եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում): Միաժամանակ, վերոնշյալ արտոնության կիրառման համար անհրաժեշտ են ֆիզիկական անձի` գյուղատնտեսական արտադրանքի արտադրող լինելը հիմնավորող փաստաթղթեր (օրինակ, գրավոր կնքված պայմանագիր` վաճառողի տվյալներում «գյուղատնտեսական արտադրանքի արտադրող» նշումով կամ տեղեկանք կամ համանման այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են ֆիզիկական անձի` վաճառվող գյուղատնտեսական արտադրանքի արտադրող լինելը):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր