00:00:00

«ՀՀ նախագահն անգլուխ ձիավոր է, մեռյալ դիակ». Սաքունց

19:29, 13 մարտ 2018

Այս Սահմանադրությամբ հիմք է դրվում նոր Մարտի 1-երի։ Նման  կարծիք այսօր հրավիրված քննարկման ժամանակ հայտնեց  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Ըստ նրա, եթե պետության մեջ խնդիրների լուծման համար չկան իրավական լուծումներ, քաղաքական լուծումներ, Սահմանադրությունը չի ապահովում իրականության զարգացմամբ խնդիրների լուծումները քաղաքակիրթ ճանապարհով, ապա նման պայմաններում: «Սրանք ոչ թե հռետորական կամ քաղաքագիտական հասկացություններ են, այլ բխում են Սահմանադրության տրամաբանությունից։ Այս Սահմանադրությամբ վարչապետի կամ կառավարության առաջարկությամբ է հանրապետության նախագահը միջազգային պայմանագրեր ստորագրելու։ Այսինքն՝ հանրապետության նախագահը, որը պետության գլուխ է, սեփական նախաձեռնությամբ չի կարող ոչինչ անել, որոշիչ նշանակություն չունի։ Նա գնալու է զուտ արարողակարգի մասնակցելու և ստորագրելու»։ Սաքունցի համար կարևոր չէ՝ կառավարման համակարգը նախագահակա՞ն է, թե՞ խորհրդարանական, ավելի կարևոր է իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքը:  «Որպես նախագահական կառավարման մոդել՝ ԱՄՆ-ն է, որը կարող են անվանել սուպերնախագահական, որովհետև նախագահն ունի լայն լիազորություններ, բայց զուգահեռաբար՝ Սսենատն ու Կոնգրեսն ունեն այնպիսի լիազորություններ, որ նույնիսկ կարող են նախագահի լիազորությունները կասեցնել։ Եթե մենք դիտարկում ենք այս Սահման դրության լուծումները, ապա տեսնում ենք, որ իշխանության հիմնական հենարան հանդիսացել և մնում են ուժային մարմինները։ 2005թ. Սահմանադրությամբ ՀՀ նախագահի 19 լիազորություններից 13-ը դառնում են վարչապետի լիազորությունները, մնացած 6-ը դատական իշխանությունն է, որ ԱԺ-ի կողմից է ընտրվում, բայց այն նույն մեծամասնությունը, որ ընտրում է վարչապետին, նշանակում է նաև այդ նույն դատական մարմիններին»։ Ինչ վերաբերում է նրան, որ ըստ Սահմանադրության՝ ՀՀ նախագահը երկրի գլուխն է, Սաքունցն ասաց, որ ՀՀ նախագահ հասկացությունը կարելի է դնել որպես ՀՀ թագուհու կերպար, քանի որ նա բացարձակապես որևէ նշանակություն չունի. «Սահմանադրության մեջ գրված է՝ երկրի գլուխ, բայց գլուխ չէ, անգլուխ ձիավոր է, մեռյալ դիակ: Սակայն այս դեպքում էլ նույնիսկ մարդիկ չեն կարողանում պատշաճ իրավական նորմերը պահպանելով՝ նախագահի ընտրության խնդիրը լուծել: Արմեն Սարգսյանի ընտրության հետ կապված ունենք դժգոհություն, բայց լուծումը Սահմանադրությունը չի տալիս»: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր