00:00:00

Այսօր պարզ կդառնա, թե ինչ ուղի է բռնելու «Ելքը»

19:22, 13 մարտ 2018

Այսօր «Ելք» դաշինքը նիստ է անցկացնելու և, ի վերջո, պատասխան է տալու մի քանի բաց հարցերի: Այս մասին տեղեկացրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: Նիստի ժամանակ, ամենայն հավանականությամբ, քննարկվելու է, թե ինչպես է ընդդիմադիր դաշինքը պայքարելու, որ Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ, եթե ՀՀԿ-ն նրան առաջադրի: Հիշեցնենք, որ դաշինքը հայտարարում է, որ թույլ չեն տալու, որ Սարգսյանը դառնա վարչապետ, սակայն դեռ չեն հայտնել, թե ինչ քայլերի են գնալու, թե որն է լինելու ճանապարհային քարտեզը: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտնել, որ ինքը կողմ է գործուղվել Ազատության հրապարակ, սակայն դեռ հայտնի չէ, թե բացի «Քաղաքացիական պայմանագրից», որի անդամն է Փաշինյանը, «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» կողմ են փողոցային պայքարին, թե այլ մեթոդներ են նախընտրում: Փաշինյանը նաև ասել էր, որ չի բացառվում, որ եթե մյուսները չորոշեն քայլեր ձեռնարկել, ինքն ու իր կուսակցությունը միայնակ ծավալեն այդ պայքարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր