00:00:00

Արարատի մարզում 49-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտում

17:10, 13 մարտ 2018 Պատահարներ

Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Հարություն Փամբուխչյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արտաշատի վարչական տարածքում իր վարած Nissan Tiida մակնիշի 35 OX 778 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Ճանապարհային ոստիկաններն օգնեցին նաև վարորդին, որպեսզի ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվի երթևեկելի գոտի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր