00:00:00

ՍԴ-ն որոշում կկայացնի Ավետիսյանների գործով

17:01, 13 մարտ 2018

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների անհատական դիմումն այսօր գրավոր ընթացակարգով քննության առնվեց Սահմանադրական դատարանում: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Հիշեցնենք, որ կյանքի իրավունքի խախտման փաստով բարոյական վնասի հատուցման պահանջով քաղհայցը առաջին ատյանի դատարանում քննության չի առնվել: Դատարանի այդ դիրքորոշումը տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը բողոքարկել է նաև վերադաս դատական ատյաններ, որտեղ որոշմամբ արձանագրվել է, որ քաղհայցը ենթակա չէ Քրեական դատավարության շրջանակներում քննելու, քաղհայցը կարող է քննվել Քաղաքացիական դատավարության շրջանակներում, ինչը տվյալ պարագայում հնարավորություն չի տալիս այն քննել Հայաստանում: Ըստ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ քաղհայցը քննվում է պատասխանողի հասցեի դատարանում, իսկ տվյալ դեպքում պատասխանողը ՌԴ-ն է, այսինք՝ քաղհայցը ենթակա է քննության Ռուսաստանում:  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր