00:00:00

Պարոնա՛յք, խնդրո՛ւմ եմ, ազատե՛ք քաղաքական դաշտը նաֆթալինի հոտից, քանի դեռ ֆարմալինի հոտը չի փոխարինել նաֆթալինին․ Կ․ Քոչարյան

19:21, 15 դեկտեմբեր 2018

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՕԵԿ արդեն նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականին. «Երբեք չէի մտածի, որ կգովաբանեմ Արթուր Բաղդասարյանին: Բայց հանուն արդարության պետք է ասեմ, որ պարոն Բաղդասարյանը փաստացի առաջին հայ քաղաքական գործիչն էր, ով չվախեցավ հեռանալ կուսակցության ղեկավարի պաշտոնից և տեղը զիջել երիտասարդներին: Կոչ եմ անում բոլոր այն կուսակցությունների ղեկավարներին, ովքեր տարիներ շարունակ պարտվել են ընտրություններում, իրենց մեջ ուժ գտնեն և հետևեն Արթուր Բաղդասարյանի քայլին: Ի դեպ, նրանցից շատերը և տարիքով են ավելի մեծ, և քաղաքական կենսագրության առումով, շատ ավելի անհաջողակ են Ա.Բաղդասարյանից: Պարոնա՛յք, խնդրո՛ւմ եմ, ազատե՛ք քաղաքական դաշտը նաֆթալինի հոտից, քանի դեռ ֆարմալինի հոտը չի փոխարինել նաֆթալինին»,- գրել է Քոչարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր