00:00:00

Վանեցյանը շահագրգիռ է, որ Քոչարյանի թիմակիցները դիմեն ՄԻԵԴ

22:14, 15 դեկտեմբեր 2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շահագրգռված է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հնարավորինս շուտ դիմեն ՄԻԵԴ եւ ստանան իրենց հուզող հարցերի պաստախանը: Այս մասին այսօր Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում Քոչարյանի պաշտպանների՝ ՄԻԵԴ դիմելու որոշմանը, արդյոք ըստ նրա՝ Քոչարյանը ՄԻԵԴ-ում շանսեր ունի: «Ցանկացած պաշտպանական կողմ, փաստաբանների խումբ կամ փաստաբան կարող է դիմել ցանկացած մարմնի, որպեզի ստանա այս կամ այն հարցի պատասխանը կամ որոշում: Ես չեմ ուզում որեւէ գնահատական տալ կամ կարծիք հայտնել: ՄԻԵԴ-ը այն կառուցն է, որ այդ հարցի պատասխանը կտա, ես երեւի թե ամենաշահագրգռված անձանցից եմ, որ պաշտպանները որքան հնարավոր է շուտ դիմեն այդ դատարան եւ ստանան իրենց հուզող հարցերի պատախանը»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Դրանից հետո Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարել է, որ Վերաքննիչ դատարանի այս որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարան: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր