00:00:00

Արթուր Վանեցյանը՝ առաջին փոխվարչապետ նշանակվելու մասին

21:52, 15 դեկտեմբեր 2018

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից, այլ աշխատանքի անցնելու առաջարիկ չի ստացել։ Այս մասին, այսօր Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով Irakanum.am-ի հարցին, թե հավաստի են արդյո՞ք մամուլում տեղ գտած հրապարակումները, թե նա այլ աշխատանքի է անցնելու։ Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն տեղի ունեցած ընտրություններից հետո կառավարության կազմում սպասվում են որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես Արթուր Վանեցյանը նշանակվելու է առաջին փոխվարչապետ, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է Ֆելիքս Ցոլակյանը։ «Եթե ասեմ հերքում եմ, մի բան կասեն, եթե ասեմ չեմ հերքում, այլ բան կասեն։ Երբ լրացավ իմ քսան տարեկանը ընդունվեցի ԱԱԾ աշխաատնքի եւ մինչեւ այսօր աշխատել եմ միայն ԱԱԾ մարմիններում։ Շատ հպարտանում եմ իմ ծատայությամբ իմ կատարած աշխատանքով, շատ պատասխանատվությամբ եմ մոտենում իմ աշխատանքին»,- ասաց Վանեցյանը, շարունակելով, թե այս կարճ ժամանակահատվածում, երբ ղեկավարում է ԱԱԾ-ն եղել են բազմաթիվ փոփոխություններ, բարեփոխումներ, ԱԱԾ-ն փոխել է իր դեմքը, փոխվել է վերաբերմունքը հասակարության։ Արթուր Վանեցյանն ասաց, թե անցնող յոթ ամիսների ընթացքում հսկայական աշխատանք է կատարել, սակայն դեռ բազմաթիվ անելիքներ ունեն։ Միաժամանակ նա հույս հայտնեց, որ դեռ երկար տարիներ կպաշտոնավարի ԱԱԾ տնօրենի պաշտոնում, եւ իր օգուտը կբերի ՀՀ-ը։ «Իմ հետ որեւէ մեկը չի խոսել աշխատանքի փոփոխման հետ, որեւէ այլ առաջարկ չեմ ստացել, եւ ես շարունակում եմ իմ պարտականությունը որպես ԱԱԾ տնօրեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր