00:00:00

3 մլն փորձ՝ 11 ամսում. հայաստանյան պետական կայքերի վրա հաքերային հարձակումների թիվը կրկնակի աճել է

21:02, 15 դեկտեմբեր 2018

2018թ. 11 ամիսների ընթացքում ՀՀ ԱԱԾ-ն կանխել է  պետական մարմինների տեղեկատվական համակարգեր և պաշտոնական կայքեր անօրինական մուտք գործելու կամ այլ հարձակումների շուրջ 3 մլն փորձ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին ԱԱԾ պաշտոնական նոր կայքէջի գործարկման ժամանակ հայտարարեց ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Քինակցյանը: Նրա խոսքով հաքերային հարձակումների փորձերը եղել են տարբեր երկրներից՝ մեծ մասամբ Ադրբեջանից և Թուրքիայից: Նշենք, որ հաքերային հարձակումների թիվը նախորդ տարվա համեմատ կտրուկ աճել է: 2017թ. ընթացքում ԱԱԾ-ի  կողմից կանխվել է պետական մարմինների տեղեկատվական համակարգեր և պաշտոնական կայքեր անօրինական մուտք գործելու կամ այլ հարձակումների՝ շուրջ 1.5 միլիոն փորձ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր