00:00:00

«Բանավեճը իջեցնելով «պլինտուսից» ցածր մակարդակի՝ ուզում են «խաղը» իրենց սցենարով տանել»

18:28, 02 դեկտեմբեր 2018

Իմ քայլը դաշինքով առաջադրված տնտեսագետ Բաբկեն Թունյանը գրել է. Եթե մտահոգ եք... «Մեղքս ի՞նչ թաքցնեմ՝ դեռ մեկ ամիս առաջ մտածում էի, որ լավ կլինի, եթե ՀՀԿ-ն որպես ընդդիմություն ԱԺ անցնի։ Մտածում էի՝ ՀՀԿ-ն որոշ չափով ինքնամաքրվելով՝ կարող է փորձառու ինտելեկտուալներով լուրջ ընդդիմություն դառնալ ու առողջ քննադատություն հնչեցնել։ Իսկ լուրջ ու ինտելեկտուալ ընդդիմությունը՝ հիմնավորված ու առողջ քննադատությամբ, պարզապես օդի պես անհրաժեշտ է։ Հետո հրապարակվեցին ցուցակները... Ինքնամաքրվելու պահը, ինչպես ասում են, ջրվեց։ Հետո սկսվեց քարոզարշավն ու գնալով պարզ դարձավ, որ «առողջ քննադատության» պահն էլ է ջրվում. փոխարենը՝ էժան մանիպուլյացիաներ ու ցեխշպրտոցի։ Սկզբում մտածում էի՝ անպայման պետք է հակադարձել, հիշեցնել իրենց արածները, ստի դեմն առնել... Բայց հիմա հասկանում եմ՝ պետք չի։ Ու որոշել եմ ընդհանրապես այս շրջանում չգրել ու չարձագանքել ՀՀԿ-ական մանիպուլյացիաներին։ Եթե, իհարկե, առանձնահատուկ անհրաժեշտություն չլինի։ Եթե բանավեճ լինի ՀՀԿ-ից որևէ մեկի մասնակցությամբ, չեմ խուսափի։ Բայց սեփական նախաձեռնությամբ իրենց չեմ հիշի։ Ու նույնը խորհուրդ կտամ ընտրարշավին մասնակցող մյուս ուժերին ու թեկնածուներին։ Նաև ՀՀԿ անդամ հանդիսացող (դեռ) պարկեշտ ու հայրենասեր մարդկանց էլ խորհուրդ կտամ մտածել այս ամենի մասին։ Ինչո՞ւ։ Տեսեք, ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը նախընտրական ծրագրեր են ներկայացնում՝ հաղթելու դեպքում ինչ են անելու, ինչպես են զարգացնելու երկիրը։ Անգամ էն ուժերը, որոնք ներքուստ գիտեն, որ ոչ միայն հաղթելու, այլև ԱԺ անցնելու շանս չունեն, իրենց տեսլականն են ներկայացնում։ Միակը, որ ոչինչ չի առաջարկում այդ առումով, ՀՀԿ-ն է։ Անգամ իրենց ծրագրում ֆիքսել են, որ իրենք ԱԺ են գնում հետևելու ու քննադատելու, ընդդիմություն դառնալու։ Մտածում եք՝ իրատեսական են գնահատում իրենց ուժերն ու անկե՞ղծ են։ Այդպես չի։ ՀՀԿ-ն այլ տակտիկա է որդեգրել՝ սև փիառ։ Մանիպուլյացիաների, ստի, ապատեղեկատվության միջոցով, ոչնչից չխորշելով, ամեն գնով փորձում են վարկաբեկել հաղթող ուժին ու նրա առաջնորդին։ Ռոլիկներ են նկարում՝ «Նիկոլի ստերը»: Ու որպես սուտ են ներկայացնում, որ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումները որոշ հարցերում տարբերվում են ընդդիմադիր Փաշինյանի դիրքորոշումներից։ Այսինքն, մարդուն վատաբանում են ադեկվատ լինելու համար։ Բայց հարցը դա չէ։ ՀՀԿ-ականները գիտեն, որ իրենց փաստարկները ծիծաղելի են, որ իրենց հավատացողները քիչ են, շատ քիչ։ Գիտեն, որ իրենք չեն կարող Փաշինյանի կողմնակիցներին հիասթափեցնել ու «իրենցով» անել, գիտեն, որ այդ կերպ ընդամենը ավելացնում են ՀՀԿ-ի հասցեին հնչող հայհոյանքները։ Բայց ՀՀԿ-ն, որքան էլ զարմանալի լինի, էս փուլում իր առաջ նպատակ է դրել ստանալ ատելության, հայհոյանքի ու անեծքի առավելագույն դոզա (նայեք քարոզչության բնույթն ու առավել ակտիվ խոսող որոշ թեկնածուների կենսագրություններին): Էդ դեպքում ինչո՞ւ են անում, ո՞րն է նպատակը։ Ասեմ։ Նպատակն էն է, որ «Իմ քայլն» իրենց արձագանքի։ Որ քարոզարշավի ընթացքում հիմնական աղմուկը լինի իրենց շուրջ։ Բանավեճը իջեցնելով «պլինտուսից» ցածր մակարդակի՝ ուզում են «խաղը» իրենց սցենարով տանել, դիրքավորվել որպես միակ ընդդիմադիր ուժ։ Այդ կերպ նրանք ոչ թե «Իմ քայլի» ընտրողներին են ուզում իրենցով անել (գիտեն, որ դա անհնար է), այլ մյուս ուժերի։ Իրենք ցանկանում են իրենց շուրջ միավորել բոլոր այն մարդկանց, որոնք Փաշինյանից դժգոհ են։ Միավորել ու անցնել ԱԺ, մնալ ջրի երեսին։ Իսկ երկրորդ փուլում կշարունակեն մանդատով զինված, ընդդիմադիր շղարշի տակ ջուր պղտորել, «մուտիտներ» անել, հուսալքություն տարածել, փորձել վերականգնել իրենց հարազատ գաղջը։ Որքան վատ այնքան վատ սկզբունքով՝ այնքան բզբզալ, մինչև, ըստ իրենց պլանների, անցնի մեկ-երկու տարի, կառավարությունը ձախողվի, ու իրենք հետ վերցնեն իշխանությունը։ Դրա համար էս մարդիկ հիմա ծրագրերին ուշադրություն չեն դարձնում, լուծումներ չեն առաջարկում, ընտրողների հետ չեն հանդիպում... Իրենց գործը սոցցանցերի (ֆեյսբուք, YouTube), տարբեր օնլայն զլմ-ների ու հեռուստաալիքների միջոցով առավելագույն ցեխ շպրտելն է ու պատասխան ցեխի առավելագույն չափաբաժին ստանալը։ Էս տրամաբանության մեջ առանձին դեբատի են հրավիրում Նիկոլին։ Որ եթե համաձայներ, հասնեին իրենց նպատակին ու հայտարարեն, որ միակ ընդդիմությունն են։ Եթե չհամաձայներ, ասեին՝ վախեցավ։ Ծիծաղելի ու պրիմիտիվ է, ինչ խոսք։ Բայց դե քաղաքականություն է, սա էլ իրենց տակտիկան է։ Բայց իրենց խոր հիասթափություն է սպասում, որովհետև. - Էդ տակտիկան շատ արագ բացահայտվել է։ Էս խաղը ի սկզբանե տանուլ տրված է, մարդիկ սկսում են հասկանալ, որ ՀՀԿ-ն որպես ընդդիմություն շատ ավելի վատն է, քան որպես իշխանություն։ - Այո, կան Փաշինյանից դժգոհ մարդիկ, Փաշինյանի թիմին ու գործողություններին դեմ, այլ հայացքներ ու զարգացման այլ ճանապարհ տեսնող մարդիկ։ Բայց Փաշինյանի այլընտրանքը ՀՀԿ-ն չէ։ Այդ մարդիկ, եթե գնան ընտրության, ընտրելու են այլ ուժերի՝ Լուսավոր Հայաստան, Մենք, ՔՈ և այլն։ - Ամենակարևորը՝ կառավարությունը չի ձախողվելու, երկիրը վարի չի գնալու՝ ճիշտ հակառակը։ Էնպես որ, եթե իրոք մտահոգ եք Հայաստանի ապագայով, պարզապես բանի տեղ մի դրեք «մտահոգ» ՀՀԿ-ին։ Գիտեմ, շատերը անզուսպ ցանկություն ունեն լկտի ստերին պատասխանել, «պորտները» տեղը դնել, անցյալը հիշեցնել և այլն։ Բայց զսպեք ձեզ, իրենց ուզածը դա է։ Ես անձամբ այդպես եմ անելու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր