00:00:00

Հայաստանն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու և պատրաստ է շարունակել ստանձնած լիազորությունների կատարումը. Դ. Տոնոյան

20:34, 01 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 1ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնայանը հանդիպում է ունեցել ՌԴ մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին։ Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակինԴավիթ Տոնոյանն ընդգծել էոր Հայաստանի Հանրապետությունն ունի կառույցի քարտուղարի իր թեկնածուն և պատրաստ է շարունակել ստանձնած լիազորությունների կատարումը։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններիննշելովոր Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը։ Խոսելով արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի մասինԴավիթ Տոնոյանը նշել էոր վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների քանակը նվազել է։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև կողմերի միջև ստեղծված օպերատիվ կապիննշելովոր մինչ այդ Ադրբեջանի հետ Հայաստանի կապը գործում էր միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ շրջանակներումև որ նոր հաստատված կապը կարող է նպաստել  սահմանային լարվածության ու հրադադարի խախտումների ինտենսիվության նվազեցմանը։ Լրագրողների խնդրանքով Դավիթ Տոնոյանը խոսել է նաև Սիրիային ցուցաբերվող մարդասիրական օգնության մասինշեշտելովոր Հայաստանը շարունակելու է աջակցություն ցուցաբերել հակամարտությունից տուժած բնակավայրերին ու Սիրիայի հայ համայնքին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր